Էրեբունու բնակչուհին ստորագրություն խնդրեց Արմեն Մարտիրոսյանից (տեսանյութ)

Այսօր «Բարև, Երևան» դաշինքը Երևանի առաջիկա ավագանու ընտրությունների շրջանակներում իր հերթական քարոզարշավն անցկացրեց Էրեբունի վարչական շրջանում:

Ըստ ավանդույթի` «Բարևի» շարժման ակտիվիստները` դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ «բարևարշավով» շրջեցին փողոցներով` հանդիպելով բնակիչներին:

Armen Martirosyan85

Հատկապես ակտիվ էր «Ժառանգության» փոխնախագահ, «Բարև, Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ով մտնում էր պատահած գրեթե բոլոր խանութները և կրպակները, դրանցից մեկի վաճառողուհին նույնիսկ ստորագրություն խնդրեց Արմեն Մարտիրոսյանից` նշելով, որ քվեարկելու է «Բարև, Երևանի» օգտին:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին, թե ի՞նչ մակագրեցիք «Բարև, Երևանի» բուկլետի վրա, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց. «Հաջողության մաղթանք»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930