Դավիթ Հակոբյան. «Լիչնո Լևոն Ակոպիչը վաղուց կորցրել է իր նշանակությունն այս հարցում»

Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջին համագումարում կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին թեզն արդեն հնացած է:

«Հարգարժան Լևոն Ակոպիչը նորագույն պատմության էջերը երևի մոռացության է տվել: 1990-ականներին իրենք կատարեցին թավշյա բուրժուադեմոկրատական հեղափոխություն`հասարակության ռետրոգրատ տրասնֆորմացիայով: Պատմության մեջ չլսված-չտեսնված բան: Եթե 1917թ. բոլշևիկները մի քանի մանթաշովներին կուլակաթափ էին անում, տալիս էին ժողովրդին, սրանք ժողովրդի սեփականությունը կուլակաթափ արեցին, տվեցին մի քանի մանթաշովիկների»,- 168.am-ին ասաց գլխավոր մարքսիստը:

Նրա կարծիքով, այսօր արդեն  հայ հասարակությանը պետք է գյուղացիաբանվորական և ոչ թե՝ բուրժուադեմոկրատական հեղափոխություն: «Լիչնո Լևոն Ակոպիչը վաղուց  կորցրել է իր նշանակությունն այս հարցում»,- վստահ է Դավիթ Հակոբյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930