
Լավ է, որ Մովսիսյանը չի խաղալու. Գաջիբեկով

«Անժիի» պաշտպան Ալի Գաջիբեկովը խոսել է Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Սպարտակի» հետ վաղը կայանալիք հանդիպման մասին։
«Ես՝ որպես պաշտպան գոհ եմ, որ այս հանդիպմանը չի մասնակցելու Յուրա Մովսիսյանը։ Նա շատ ուժեղ, նպատակասլաց հարձակվող է, ով անընդհատ վազում է առաջ, գոլեր խփում, ինչի վառ ապացույցն այն է, որ հենց նա է գլխավորում լավագույն ռմբարկուների ցուցակը։
Նման հարձակվողների դեմ յուրաքանչյուր պաշտպանի համար բարդ է խաղալ։ Մեզ համար, միանշանակ, առավելություն է, որ Մովսիսյանը չի խաղալու», – Գաջիբեկովի խոսքերն է փոխանցում «Սովետսկի Սպորտը»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը