
Դոլարը շաբաթը փակեց «ուժասպառ» եղած

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 26-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.56 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.42%-ով կամ 1.74 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 6 միլիոն 400 հազար դոլար։ Առևտրային բանկերը ուրբաթ օրը դոլարը գնում են միջինը 409 դրամով, վաճառում՝ 412 դրամով: