Բաժիններ՝

Մոուրինյոյի հետ իմ հարաբերությունները ոչ թե սառն են, այլ՝ ազնիվ. Կասիլյաս

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» խոշոր հաշվով պարտություն կրելուց հետո, «Ռեալի» հիմնական կազմից դուրս մնացած դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է պատասխան խաղի և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր հարաբերությունների մասին:

«4:1 հաշվով պարտվելն իհարկե հաճելի չէ, սակայն մենք մի քանի օր ունենք, որպեսզի շահենք  երկրպագուների վստահությունը: Իբրև ավագ՝ խնդրում եմ անպայման գալ մարզադաշտ և սատարել թիմին:

Մոուրինյոյի հետ իմ հարաբերությունները ոչ թե սառն են, այլ՝ ազնիվ: Մենք միմյանց հետ շփվում ենք իբրև պրոֆեսիոնալներ: Մարդիկ կարող են խոսել ինչ ուզում են, բայց ես Մադրիդում եմ արդեն 22 տարի, որոնցից 14-ը՝ առաջին թիմում»,- Կասիլյասի խոսքերը փոխանցում է Football Espania-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930