Ադրբեջանում ազատազրկման են դատապարտել 8 կրոնական գործչի
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Նարիմանովի շրջանի դատարանը դատավոր Աբբաս Ալիևի գլխավորությամբ այսօր կայացրել է մի խումբ կրոնական գործիչների նկատմամբ դատավճիռը:
Այդ անձինք մեղադրվում էին հասարակական կարգի խախտման և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ: Այն ժամանակ ձերբակալվել էր 33 մարդ: Մասնավորապես, կրոնական գործիչները ձերբակալվել էին 2012 թվականի հոկտեմբերի 5-ին՝ կապված Կրթության նախարարության առջև կազմակերպված ակցիայի հետ:
Այդ ակցիայի մասնակիցները պահանջել էին չեղյալ հայտարարել հիջաբի (մահմեդական գլխաշոր) կրումը դպրոցներում ու բուհերում: Դատարանը մեղավոր է ճանաչել 8 կրոնական գործչի և նրանց ազատազրկել է տարբեր ժամկետներով:
Մասնավորապես, Դավուդ Քերիմովը, Թելման Շիրալիևը դատապարտվել են մինչև 6 տարի ազատազրկման, Թառլան Աղադադաշևը, Անար Գասիմլին, Իլհամ Խաթամովը և Ռովշան Ալլահվերդիևը՝ 5.5 տարի ազատազրկման, իսկ Մուրադայա Գուլևը Ջեյհուն Գուլիևը՝ 5 տարի ազատազրկման: