Ադրբեջանն Իսրայելի հիմնական նավթամատակարարն է. ամերիկյան զեկույց

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան հետազոտական կենտրոնն ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները որակել է որպես Թեհրանի ու Բաքվի միջև լարվածության հիմնական աղբյուր:

Մերձավորարևելյան հետազոտությունների վաշինգտոնյան ինստիտուտն իր զեկույցում ընդգծել է, որ վերջին տարիներին Իսրայելի ու Ադրբեջանի միջև ընդլայնվել է համագործակցությունը ռազմական ու ֆինանսական ոլորտներում, ինչպես նաև անվտանգության հարցերում:

Զեկույցում ասվում է, որ Բաքուն հանդիսանում է Իսրայելի հիմնական նավթամատակարարը. Իսրայելի ներկրած նավթի մինչև 40 տոկոսը բաժին է ընկնում ադրբեջանական նավթին: Ադրբեջանն Իսրայելից ստանում է ռազմական տեխնիկա ու տեխնոլոգիաներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930