Բաժիններ՝

Վրաստանում ձերբակալվել է 4 «օրենքով գող»

Грузия Online-ի փոխանցմամբ`Վրաստանի իրավապահները ձերբակալել են 4 «օրենքով գողի», որոնք առավել վաղ դատապարտվել են ծանր հանցագործություններ կատարելու համար:

Խոսքը գնում է 1973 թվականին ծնված Միխայիլ Խ.-ի, 1988 թվականին ծնված Գեորգի Կ.-ի, 1988 թվականին ծնված Գեորգի Գ.-ի և 1988 թվականին ծնված Ի. Գեորգի Տ.-ի մասին:

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալված չորս անձինք խոսոտովանել են «գողական աշխարհին» իրենց պատկանելությունը: Նրանք սպառնալիքների միջոցով քաղաքացիներից պահանջել են գումարներ` այսպես կոչված «գողական ռազբորկաների» համար:

Իրավապահները նրանց ձերբակալել են ձեռնարկած հատուկ օպերատիվ միջոցառման արդյունքում: Այժմ նրանց սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ  2005 թվականի դեկտեմբերին Վրաստանում ընդունված նոր օրենքով նախատեսվում էր «գողական աշխարհին» պատկանելու կամ անդամակցելու համար 5-8 տարվա ազատազրկում, իսկ «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու դեպքում՝ 7-10 տարվա ազատազրկում:

Այդ բարեփոխման հեղինակները շեշտը դրել էին գողական աշխարհի «ազնվության օրենսգրքի» յուրահատկության վրա, որի համաձայն, «թագադրված գողը» իրավունք չունի հերքել իր կարգավիճակը: Իսկ միայն մեկ խոստովանությունն արդեն իսկ բավական էր նրան ազատազրկելու համար

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս