Բաժիններ՝

Իսրայելը հարվածել է Սիրիայի տարածքին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ`Իսրայելի զինված ուժերը կրակ են բացել Սիրիայի տարածքի ուղղությամբ: Դա իրականացվել է ի պատասխան Գոլանի բարձունքների գնդակոծման:

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Սիրիայի կողմից իրականացված գնդակոծության հետևանքով ոչ մի զինծառայող չի տուժել: Իսրայելը դեռ տեղյակ չէ, թե ով է գնդակոծել Գոլանի բարձունքները:

Իսրայելը տվյալ միջադեպի մասին իրազեկել է ՄԱԿ-ին: Մոտ 3 շաբաթ առաջ էլ իսրայելա-սիրիական սահմանին` Գոլանի բարձունքների շրջանում, պայթել էր սիրիական կողմից արձակված նռնակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930