Թուրքիան ու Մեծ Բրիտանիան կանցկացնեն քաղաքական խորհրդակցություններ

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ`Թուրքիան ու Մեծ Բրիտանիան անցկացնելու են քաղաքական խորհրդակցություններ: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ քաղաքական այդ խորհրդակցություններին մասնակցելու են երկու երկրների արտգործնախարարները:

Խորհրդակցություններն անցկացվելու են ապրիլի 15-ին, Թուրքիայում: Ակնկալվում է, որ այդ խորհրդակցությունների ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը:

Տեսանյութեր

Լրահոս