Բաժիններ՝

Իրանը փորձարկել է «օդ-օդ» տիպի նոր հրթիռներ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանը փորձարկել է նորի տիպի հրթիռներ: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի փոխհրամանատար Կիյումերս Հայդարին:

Վերջինս չի մանրամասնել, թե ինչպիսի առանձնահատկություններով են օժտված նոր հրթիռները: Նա միայն հայտնել է, որ նոր հրթիռների փորձարկումներն իրականացվել են այս տարվա մարտին ցամաքային զորքերի անցկացրած զորավարժանքների ժամանակ:

Հայդարին հավելել է, որ դրանք «օդ-օդ» տիպի հրթիռներ են և տարբերվում են «Նազիատ 10» և «Ֆաջր» հրթիռներից: Հայդարիի խոսքերով` Իրանի Զինված ուժերի օրը կայանալու է նոր զրահատրանսպորտների շնորհանդեսը: Իրանում դա նշում են ապրիլի 18-ին, այդ օրը Թեհրանում անցկացվելու է խոշոր զորահանդես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս