Պատահար երկաթգծի Մասիս-Երևան հատվածում

Ապրիլի 12-ին, ժամը 03.55-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Երևանի ՋԷԿ»-Նորագավիթ երկաթգծի հատվածում մի կին ընկել է գնացքի տակ, իսկ ժամը 06.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված տարածքից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1932 թ. ծնված  Ծովինար  Խ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.40-ի սահմաններում,  1983 թ. ծնված ծնված  Գոռ Խ.-ի վարած  բեռնատար էլեկտրական քարշակը երկաթգծի Մասիս-Երևան հատվածի 3-րդ կմ-ին հարվածել է Ծովինար  Խ.-ին և պատճառել  վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:  Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930