Բաժիններ՝

ՊԵԿ-ը պարզաբանում է ՊԵԿ նախագահին սեփականություններ վերագրելու մասին հայտարարությունները

Որոշ լրատվամիջոցներ շարունակում են ՊԵԿ նախագահին սեփականություններ վերագրելու գործընթացը: Մոցարտ, գետնանցում, հիմա էլ Կարֆուր, անգամ պարսկական շահին հարիր ունեցվածք…

Լեգենդներ հյուսելու և կոմիտեի պարզաբանումներն անտեսելու այս գործելաոճն ակնհայտորեն խրախուսվում է հատուկ «հավաստի աղբյուրների» կողմից: Դեռևս օմբուդսմենի զեկույցին անդրադառնալիս ենք նշել, որ ըստ օրենքի` հարկային և մաքսային ծառայողներն իրավունք չունեն և չեն զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ պաշտոնյաներին սերտորեն փոխկապակցված անձանց նման գործունեությունն օրենքը որևէ կերպ չի արգելում:

Մինչդեռ որոշ լրատվամիջոցներ, չանսալով պաշտոնական տեղեկատվությանը, շարունակում են ստահոդ լուրեր տարածելով ջրել «ուրիշի» արտը` բնավ ոչ հանրային շահից ելնելով: Միտումն ակներև է. խարխլել կառույցի և Գագիկ Խաչատրյանի հեղինակությունը: Մնում է եզրակացնել, որ իրար խառնված աղբյուրների խիստ անհանգստության պատճառը կոմիտեի լավ աշխատանքն է` բյուջեի մուտքերի հաջող ապահովմամբ և արդյունավետ բարեփոխումներով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930