Անհատական համակարգիչներն անցյալ են դառնում
Անհատական համակարգիչների վաճառքը համաշխարհային շուկայում 2013թ. առաջին եռամսյակում նվազել էն 13.9%-ով: Այս տվյալները հրապարակել է IDC հետազոտական ընկերության հետազոտական խումբը:
«Սա 1994-ից սկսած ամենախոշոր անկման ցուցանիշն է»,- խմբի հայտարարության մեջ: Ըստ նրանց, այս ցուցանիշը հստակորեն վկայում է այն մասին, որ անհատական համակարգիչների օգտվողները զանգվածաբար անցում են կատարում՝ սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների օգտագործմանը:
«Հիմնական խաղացողներին, այդ թվում՝ Microsoft-ին, դեռևս չի հաջողվել հավասարակշռել իրավիճակը: Անգամ Windows 8-ի մեկնարկը ոչ միայն չօգնեց աշխուժացնել համակարգիչների վաճառքը, այլև դանդաղեցրեց շուկան»,- ասված է հայտարարության մեջ:
Աշխարհի խոշորագույն համակարգիչ արտադրող Hewlett-Packard-ի համակարգիչների վաճառքը 2013թ. առաջին եռամսյակում նվազել է 24%-ով, Dell-ինը՝ 11%-ով, սակայն չինական Lenovo-ի վաճառքը կայուն է՝ շնորհիվ Չինաստանում և այլ զարգացող երկրներում առաջին անգամ համակարգիչ ձեռքբերողների,: Այս մասին հայտնում է IDC-ն: