Մամեդյարովը մեկնաբանել է ամերիկյան նահանգի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ Մեն նահանգի կողմից ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին դիմելուն՝ կապված ԼՂՀ-ի անկախության ճանաչման հետ:

Մամեդյարովը հայտարարել է, որ դա վկայում է Հայկական լոբբիի ջանքերի մասին, ով ցանկանում է ի ցույց դնել իր կարևորությունը:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Մեն նահանգը ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը: Նահանգի Սենատն ու Ներկայացուցիչների պալատն ընդունել են ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին համատեղ բանաձև: Վերջինիս հեղինակները մասնավորապես ԱՄՆ-ի նախագահին ու Կոնգրեսին կոչ են արել աջակցել Ղարաբաղի ինքնորոշման ու անկախանալու իրավունքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930