Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլիին մտահոգում են դեռահասների շրջանում ծխելու և խմելու խնդիրները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել դեռահասների ու երիտասարդների շրջանում ծխելու և ալկոհոլի հետ կապված առկա խնդիրների կապակցությամբ:

Իվանիշվիլին հայտարարել է, որ իրեն մեծապես մտահոգում է այն, որ գնալով սրճարաններում ու բարերում սկսել են հայտնվել ավելի մեծ թվով հարբած դեռահասներ. «Մենք որոշել ենք ապրիլի վերջից խստացնել ալկոհոլ օգտագործելու և ծխելու կանոնները, քանի որ դա մեծ խնդիր է մեր հասարակության համար:

Ես գիտեմ, որ Վրաստանը գինու երկիր է և այստեղ առկա է ալկոհոլ օգտագործելու բարձր մշակույթ, սակայն չնայած դրան՝ խնդիրներ կան երիտասարդության շրջանում: Դրա հետ կապված Առողջապահության նախարարությունը մշակել է մի ամբողջ ծրագիր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930