Sony-ն ներկայացրել է Ultra HD «մատչելի» հեռուստացույցներ
Sony ընկերությունը 2013թ. ներկայացրել է երկու նոր Bravia հեռուստացուցներ չափազանց բարձր թողունակությամբ 4K Ultra HD (3840 X 2160): Էկրանի չափը առաջին մոդելի (XBR-55X900A) հաշվարկվում է 55 դյույմ, այն կարժենա մոտ 5000 դոլար: Երկրորդ մոդելը (XBR-65X900A) ավելի մեծ է 10 դյույմով, իսկ դրա արժեքը ավելի թանկ է՝ մոտ 7000 դոլար, գրում է «Վեստին»:
Հեռուստացույցները հնարավորություն ունեն միանալու ինտերնետին անլար wi-fi-ի միջոցով, ունեն 3D պատկերեր ստեղծելու պասսիվ տեխնոլոգիայի աջակցում և այլն: Չափազանց բարձր թողունակությամբ կինոնկարները դեռևս բավականին քիչ են, այդ իսկ պատճառով նոր Sony հեռուստացույցները կարողանում են լայնածավալ դարձնել պատկերները:
Երկու նորույթների վաճառքը տեղի կունենա ապրիլի 21-ին, գրված է տարածված մամլո հաղորդագրությունում: