
Արաբական ծովում ամերիկյան կործանիչ է խորտակվել

NBC News-ի փոխանցմամբ՝ ծովային բազավորման ամերիկյան F/A-18 գրոհային-կործանիչն ընկել է Արաբական ծովի հյուսիսային հատվածում: Նրա երկու օդաչուներին էլ հաջողվել է կատապուլտի դիմելու միջոցով փրկվել:
Ջրում հայտնվելուց հետո նրանց շուտով այնտեղից դուրս են բերել փրկարարները: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը դարձել է ինքնաթիռի էլեկտրամակատակարարման համակարգի խափանումը:
Վերջին տարիներին ամերիկյան ավիակիրները մշտապես մարտական ծառայություն են կատարում Արաբական ծովում: Նրանց ինքնաթիռները մասնակցում են Աֆղանստանում տարվող օպերացիաներին: Ամենայն հավանականությամբ կործանված ինքնաթիռներից մեկը բազավորված է եղել այդպիսի ավիակիրներից մեկի վրա: