Բաժիններ՝

Մենք կորցրինք մեծ առաջնորդի. Դևիդ Քեմերոն

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ընդհատել է իր եվրոպական շրջագայությունը՝ կապված նախկին վարչապետ, 87-ամյա Մարգարետ Թետչերի մահվան հետ:

Քեմերոնը մոտակա ժամերին կվերադառնա Մեծ Բրիտանիա:
Թետչերի մահվան հետ կապված՝ Քեմերոնը հայտարարել է, որ երկիրը կորցրեց մեծ առաջնորդի. «Մենք կորցրինք մեծ առաջնորդի, մեծ վարչապետի և ազգի մեծ ներկայացուցչի»:

Նշվում է, որ 2012 թվականի դեկտեմբերին Մարգարետ Թետչերը հոսպիտալացվել էր և միզապարկի շրջանում ենթարկվել ոչ մեծ վիրահատության: Դեկտեմբերի 28-ին նրան դուրս էին գրել հիվանդանոցից: Վերջին տարիներին Թետչերը մի քանի անգամ հոսպիտալացվել է:

Բարոնուհի Թետչերը 1979-1990 թվականներին հանդիսացել է Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը: Նա պատմության մեջ առաջին և միակ կինն է, ով գլխավորել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930