Բաժիններ՝

Իրանի ժողովուրդը պետք է, նախագահական ընտրություններին մասնակցելով, հզոր պատասխան տա թշնամիներին. Մոթաքի

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ժողովուրդը պետք է հզոր պատասխան տա թշնամիներին՝ մասնակցելով առաջիկա նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի թեկնածու, նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին:

Վերջինիս խոսքերով՝ իրանցիները պետք է պաշտպանեն իսլամական հեղափոխության սկզբունքները: Նա հավելել է, որ թշնամիները սխալմամբ կարծում են, թե Իրանի վրա ճնշում գործադրելու միջոցով կարող են ազդել ընտրությունների վրա:

Մոթաքին 5 տարի զբաղեցրել է Իրանի արտգործնախարարի պաշտոնը: Ներկայումս նա ներկայացնում է պահպանողականների ճամբարը: Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հունիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930