Վրաստանում Սաակաշվիլիին կարող են հարցաքննել 2008 թվականի պատերազմի գործով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արդարադատության նախարարությունը պլանավորել է հարցաքննել նախագահ Միխպեիլ Սաակաշվիլիին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան չինովնիկների՝ կապված 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի հետ.
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին. «Հաագայի դատարանի դատախազը ստացել է ոչ քիչ թվով տեղեկություններ՝ կապված դրա հետ, սակայն մեր խնդիրները պետք է լուծենք մենք ինքներս: Դատախազի հետ մեր առաջադրանքը 2008 թվականի պատերազմի գործի հետաքննումն է:
Դա ենթադրում է հարցաքննել ոչ միայն ներկա նախագահին, որը հարցաքննության ժամանակ արդեն կարող է լինել նախկին նախագահ, այլև՝ մյուս բարձրաստիճան չինովնիկներին ևս՝ անկախ նրանց ազգային ու էթնիկ ծագումից»:
Վրաստանում նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա հոկտեմբերին: Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլիշվալին հայտարարել էր, որ Սաակաշվիլիին կարող են հարցաքննել իշխանությունների կողմից «Իմեդի» հեռուստաընկերությունը յուրացնելու գործով: