Սաակաշվիլին Թուրքիայում կոտրել է ձեռքը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բուժման կուրս է անցնում Ստամբուլում: Վրացական Interpressnews լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նախագահը ձեռքը կոտրել է հեծանիվից ընկնելու հետևանքով:
Սաակաշվիլին Անթալիայից բերվել է Ստամբուլ, ուր և դեռ գտնվում է հիվանդանոցում: Դրա հետ կապված՝ հետաձգվել են նախագահի մասնակցությամբ պլանավորված բոլոր միջոցառումները: Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Սաակաշվիլին հեծանիվից ընկել է Ստամբուլում:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին աշխատանքային այցով Թուրքիա է մեկնել ապրիլի 6-ին: Սաակաշվիլին Թուրքիայում արդեն իսկ հանդիպումներ է ունեցել այդ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և Թուրքիայում բնակվող էթնիկ վրացիների հետ: