
Պուտինը հաստատել է ԶԼՄ-ներում անհարգալից արտահայտություններ օգտագործելու համար սահմանված տուգանքները

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԶԼՄ-ներում անհարգալից բառեր և արտահայտություններ օգտագործելու դեպքում տուգանք հաստատող օրենքը: Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Այդ օրենքը Պետդումայի կողմից ընդունվել է մարտի 19-ին և Դաշնային խորհրդի կողմից հավանության է արժանացել մարտի 27-ին: ԶԼՄ-ների համար հայհոյանքներ պարունակող նյութեր պատրաստելու և տարածելու համար նախատեսվում է քաղաքացիներին տուգանել 2000-3000 ռուբլիով, պաշտոնատար անձանց՝ 5000-20.000 ռուբլիով, իրավաբանական անձանց՝ 20.000-200.000 ռուբլիով:
Նշվում է, որ նախորդ տարվա օգոստոսին էլ Ռուսաստանում ուժի մեջ է մտել երեխաներին՝ իրենց առողջության համար վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու մասին օրենքը: