Ահմադինեժադը մեկ շաբաթից կմեկնի աֆրիկյան շրջագայության

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստվում է իր առաջիկա աֆրիկյան շրջագայության: Այն մեկնարկելու է ապրիլի 15-ին և տևելու է 3 օր:

Իր աֆրիկյան շրջագայության շրջանակներում Ահմադինեժադն այցելելու է աֆրիկյան երեք երկիր՝ Բենին, Նիգեր ու Գանա: Դա կլինի աֆրիկյան մայրցամաք Ահմադինեժադի վերջին այցը՝ հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

Նշվում է, որ աֆրիկյան երկրները մեծ քանակությամբ գնում են Իրանի արդյունաբերական ու դեղագործական արտադրանքը:

Տեսանյութեր

Լրահոս