Բաժիններ՝

Թբիլիսիում ռելսերից դուրս եկած գնացքից թափվել է 180 տոննա դիզելային վառելիք

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում այսպես կոչված օդանավակայանի կամրջի վրա ռելսերից դուրս է եկել վառելիք տեղափոխող գնացքը: Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների թբիլիսյան ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն:

Վերջինիս հաղորդմամբ՝ ռելսերից դուրս են եկել էլեկտրագնացքն ու դրան հաջորդող 3 վագոնները, որոնք լեցուն են եղել դիզելային վառելիքով:Նա մանրամասնել է, որ վթարը տեղի է ունեցել ժամը 07.45-ին՝ ընդգծելով, որ բարեբախտաբար, վագոններում բենզին չի գտնվել:

Նա հավելել է, որ թափված դիզվառելիքն արագորեն տարածվում է և կարող է հասնել բնակելի շրջաններին: Նախնական տվյալներով՝ թափվել է մինչև 180 տոննա դիզելային վառելիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930