Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան պատրաստվո՞ւմ է իր չորրորդ միջուկային փորձարկմանը

Հարավկորեական «Չուան Իլբո» թերթը, վկայակոչելով իր կառավարական աղբյուրը, հայտնում է, որ Հյուսիսային Կորեան հնարավոր է՝ պատրաստվում է ստորգետնյա չորրորդ միջուկային փորձարկման.

«Մենք աշխատուժի ու տրանսպորտի բարձր ակտիվություն ենք գրանցել Հյուսիսային Կորեայի հյուսիս-արևելյան հատվածում ընկած «Պունգերի» միջուկային զորավարժարանի հարավային թունելի շրջանում: Իշխանությունները տվյալներ են, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է իր չորրորդ միջուկային փորձարկմանը:

Մենք վերլուծում ենք տվյալները՝ հասկանալու համար, թե արդյոք նախապատրաստական աշխատանքնե՞ր են տարվում ևս մեկ փորձարկման համար, թե՞ դա պարզապես Սեուլի ու Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու միջոց է»:

Նշվում է, որ այդ ակտիվությունը մեծապես նման է նրան, ինչ տեղի ունեցավ միջուկային երրորդ փորձարկումից առաջ: Հյուսիսային Կորեան իր միջուկային երկիր է հռչակել 2005 թվականին և 2006, 2009 ու 2013 թվականներին իրականացրել է ստորգետնյա միջուկային փորձարկումներ, ինչը հարուցել է միջազգային հանրության բողոքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս