Բաժիններ՝

2012 թվականին Սիրիայի արտահանումը նվազել է 78, իսկ ներկրումը՝ 97 տոկոսով

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը մեծ վնաս է պատճառել արտաքին առևտրին: Այս մասին հայտնել է Դամասկոսում գործունեություն ծավալած կիսապաշտոնական «Ալ-Վաթան» թերթը:

Վերջինիս անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ 2011 թվականի համեմատ 97.3 տոկոսով անկում է ապրել ներկրումը, ինչի պատճառը մեծ թվով ենթակառույցների ավերումն ու բազմաթիվ կազմակերպությունների գործունեության դադարեցումը:

Քաղաքացիական պատերազմից մեծապես տուժել է արտահանումը, որն անկում է ապրել 78.4 տոկոսով: Եթե 2011 թվականին Սիրիայի արտահանումը կազմել է 16.57 միլիարդ դոլար, ապա 2012 թվականին այն նվազել է մինչև 3.58 միլիարդ դոլար:

Նշվում է, որ արտաքին առևտրի ծավալի նվազման հարցում մեծ դեր են խաղում նաև Սիրիայի հանդեպ սահմանված միջազգային պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930