Չի բացառվում, որ Odnoklassniki.ru կայքի վրա DDos հարձակում են կատարել. ծրագրավորող
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Odnoklassniki.ru կայքի հնարավոր փակման տեղեկությունները երեկ ավելի արագ սկսեցին տարածվել ողջ ինտերնետով : Այս ամենը մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ շատ օգտատերեր երեկ չէին կարողանում մուտք գործել իրենց էջեր, որից հետո կայքը մի որոշ ժամանակով դադարեցրեց իր աշխատանքները:
Ներկայում արդեն սոցցանցը աշխատում է, թեև դեռևս որոշ օգտատերեր դեռևս խնդիրներ ունեն. կայքը բացում է, սակայն դրա ոչ բոլոր գործառույթներն են նորմալ աշխատում:
Դա կարող է կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ օգտատերերի տվյալները գտնվում են տարբեր սերվերների վրա, որոնց մի մասը արդեն վերականգնվել է, իսկ մնացածը վերականգնելու համար ժամանակ է պետք: Այս մասին 168.am_ի հետ զրույցում ասաց ծրագրավորող Արմեն Մկրտչյանը, ով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բլոգ է վարում:
Ծրագրավորողի կարծիքով՝ Odnoklassniki.ru-ն չի փակվելու, դրանք զուտ տեխնիկկան խնդիրներ են (ինչպես նշել են կայքի ներկայացուցիչները), և առաջիկայում հավանաբար կբացատրեն կայքի բնականոն աշխատանքի խափանման պատճառները: Ա. Մկրտչյանը նաև նշում է. «Չի բացառվում և շատ հնարավոր է Odnoklassniki.ru կայքի վրա խոշոր DDos հարձակում են կատարել»: