Բաժիններ՝

Պռոշյանի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի ձայնը չի՞ լսվել

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել էր Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին՝ հրազենային վնասվածքով:

168.am-ի թղթակիցը դեպքի վայրում զրուցել է գյուղապետարանի շենքի հարևանությամբ գործող թերթի կրպակի աշխատակցուհու հետ։ Տիկին Հեղինեն մեր թղթակցին պատմել է, որ այսօր կրպակը բացել է ժամը 06։55-ին։ Բացելուց հետո ողջ ընթացքում եղել է կրպակում, սակայն կրակոցի ձայն կամ որևէ աղմուկ չի լսել։ Դեպքի մասին նա իմացել է ժամը 09։00-ն սահմաններում, երբ լսել է սպանված գյուղապետի եղբոր բղավոցները՝ «Հրաչ, Հրաչ, ո՞վ էս բանն արեց»։

Թե տիկին Հեղինեն, թե Պռոշյանի գյուղի մյուս բնակիչները 168. am-ի հետ զրույցում  նշել են,  որ  Հրաչ Մուրադյանը  շատ բարի, կամեցող  անձնավորություն էր։ Մասնակցել է Արցախյան հերոսամարտին, ամուսնացած էր և  ուներ 4 անչափահաս երեխա։  Նա երրորդ անգամ էր գյուղապետի պաշտոնում վերընտրվել:

Գյուղացիներից ոմանք նշում են, որ դեպքից առաջ Հ.Մուրադյանը գյուղապետարանի  բակում կանգնած է է եղել ինչ-որ մեկի հետ։ Որոշներն էլ նշում էին, որ նրա վրա կրակել են մեքենայից դուրս գալիս։ Սակայն դժվարանում են նշել, թե ո՞վ կարող է սպանած լինել գյուղապետին, քանի որ, նրանց խոսքերով, Հ. Մուրադյանը թշնամիներ չուներ, մանավանդ գյուղում։ Այդուամենայնիվ, չեն բացառում, որ դրանում կարող են մասնակից լինել գյուղի քրեական տարրերը։ Թե ովքե՞ր են նրանք, բնակիչները չեն նշում կամ չեն ցանկանում նշել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս