Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը մոտենում է 200.000-ին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը հասել է 191.993 մարդու: Այս մասին նշված է թուրքական Բնական աղետների ու արտակարգ իրավիճակների վերահսկման վարչության (AFAD) տարածած հաղորդագրությունում:
AFAD-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Սիրիայում տեղի ունեցող մարտերի պատճառով Թուրքիա է ժամանել 285.984 սիրիացի փախստական, որոնցից 93.991-ը վերադարձել է հայրենիք:
Ներկայումս Թուրքիայի վրանային ճամբարներում մնացել է 191.993 սիրիացի փախստական: Նրանցից ավելի քան 100.000-ը բնակեցվել են Թուրքիայի սահմանամերձ նահանգներում:
Հիշեցնենք, որ մոտ 20 օր առաջ AFAD-ի ղեկավար Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Թուրքիան սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր՝ սիրիացի փախստականների վրա ծախսել է մոտ 1.5 միլիարդ դոլար՝ ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան: