
Պռոշյանի գյուղապետի աջ քունքի շրջանից դիահերձարանում հանվել է ՏՈԶ տեսակի փամփուշտ

Քիչ առաջ Աբովյանի դիահերձարանում ավարտվել է այնտեղ տեղափոխված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դիակի դիահերձումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աջ քունքի շրջանից դուրս է բերվել ՏՈԶ տեսակի գնդակ, ինչը հիմք է տալիս քննչական խմբին, որ գյուղապետի վրա կրակել են ՏՈԶ տեսակի հրազենով:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին՝ հրազենային վնասվածքով, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել էր այսօր առավոտյան:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի