Բաժիններ՝

Պռոշյանի գյուղապետի սպանության գործը հնարավոր է քննի ՀՔԾ-ն (լուսանկարներ)

Քիչ առաջ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի դիմաց տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը և նույն վարչության Արագ հակազդման բաժնի մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը գյուղապետարանի մուտքի մոտ՝ գյուղապետին պատկանող ջիպ մակնիշի ավտոմեքենայի հետնամասում՝ գետնին ընկած, հայտնաբերվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:

Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում են, որ գյուղապետին սպանել են, սակայն, մեկ այլ վարկածով էլ նա հանկարծամահ է եղել, ինչը կպարզվի քիչ ուշ, քանի որ ժամանում են նաև փորձագետներն ու դատական բժիշկը: Արդեն դեպքի վայր են ժամանում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Մուրադյանը Արցախյան պատերազմի մասնակից էր, ամուսնացած էր, ուներ երեխաներ, և այս պահին ժամանում են նաև նրա մարտական ընկերները, այդ թվում՝ Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ եթե դիահերձմամբ հաստատվի սպանության հանգամանքը և պարզվի, որ այն կատարվել է մասնագիտական գործունեության հետ կապված, ապա հարուցված քրեական գործով քննությունը կանցկացվի Հատուկ քննչական ծառայությունում:

pro15 pro01 pro02 pro03 pro04 pro05 pro06 pro07 pro08 pro09 pro10 pro11 pro12 pro13 pro14

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930