Բաժիններ՝

Մեծ պատերազմի փոքր ճակատամարտը. Սիրիա (տեսանյութ)

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ANNA հեռուստաալիքի լրագրող Վասիլի Պավլովը, ով գտնվում է Սիրիայում ռազմական գործողությունների գոտում, YouTube վիդեոհոսթինգում հրապարակել է իր հերթական տեսանյութը:

Այն նկարահանվել է տանկի աշտարակից և նկարագրում է Դամասկոսի Դարայա արվարձանում տեղի ունեցած մարտերը: Դարաայում դիրքային մարտեր են ընթանում յուրաքանչյուր շինության համար:

Ռուս լրագրողը վստահեցնում է, որ ապստամբների 80 տոկոսը Սիրիայի քաղաքացիներ չեն և ներկայացնում են Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրները, ինչի համար էլ Սիրիայում ընթացող իրադարձությունները չի կարելի որակել որպես քաղաքացիական պատերազմ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930