![](/banners/BeFunky-design.jpg)
Բերման են ենթարկել ԲՀԿ երիտասարդների
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/55446677.jpg)
Երևանի Նոր Նորքի ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել ԲՀԿ ներկայացուցիչ մի քանի երիտասարդների: Zham.am կայքի հաղորդմամբ՝ ԲՀԿ-ական երիտասարդներից պահանջել են ավագանու ընտրություններում չաշխատել ԲՀԿ-ի օգտին:
ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր կուսակից ընկերների հետ արդեն ոստիկանությունում են` իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
Zham.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց այս տեղեկատվությունը: Մանրամասները` քիչ անց: