Բաժիններ՝

«Բորժոմի»-ի վերադարձը Ռուսաստան հետաձվեց

Ռուսաստանյան Роспотребнадзор-ը դեռևս թույլ չի տվել Վաստանից Ռուսաստան առաքել «Բորժոմի» հանքային ջուրը: Կառույցի ղեկավար Գեննդադի Օնիշչենկոն հայտարարալ է, որ վրացական կողմը պետք է կրկին նմուշներ տրամադրի փորձաքննության համար։ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ պահանջներ են դրվել «Բորժոմի»-ի արտադրողների առջև։

Առաջին ստուգումները Վրաստանում անցկացվել են փետրվարի վերջին։ Ստուգման են ենթարկվել 44 ընկերություններ, որոնցից 40-ը՝ գինեգործական, 4-ը՝ հանքային ջրերի:

Ստուգման արդյունքներով՝  Роспотребнадзор-ը թույլ էր տվել ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող 36 ընկերությունների նմուշներ տրամադրել՝ իրենց արտադրանքը Ռուսաստանում գրանցելու համար, սակայն հանքային ջրեր արտադրողների նկատմամբ պահանջներ չէին հնչեցվել։

Հիշեցնենք, որ Վրաստանից գինու և «Բորժոմի» հանքային ջրերի մատակարարումը արգելվել էր 2006-ին։ Որպես պաշտոնական հիմնավորում՝ նշվում էր արտադրության սանիտարական նորմերի խախտումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս