Դեռ հայտնի չէ
Առայժմ հայտնի չէ, թե որ ավիաընկերությունները կիրակացնեն այն ուղղություններով չվերթները, որոնք իրականացնում էր միայն «Արմավիան»: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չեչինյանը։
Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունն այօր պաշտոնապես հայտարարել է, որ ապրիլի 1-ից դադարեցնումէ թռիչքները և սկսում սնանկացման գործընթաց:
«Քանի որ քիչ առաջ են իրենք հայտարել այդ մասին, մենք պետք է քննակենք, և քննարկումների արդյունքում հայտնի կլինի, թե որ ավիաընկերությունները կիրակացնեն: Այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել»,- ասաց Նելլի Չերչինյանը՝ հավելելով, որ ապրիլի 2-ին կամ ապրիլի 3-ին հավանաբար այդ մասին կհայտարարվի:
Թե քանի ուղղությամբ չվերթ «բաց» կմնա «Արմավիայի» որոշման արդյունքում, քաղավիացիայի մամուլի խոսնակը չնշեց՝ հավելելով, որ դրանք բավական շատ չէին: