Բաժիններ՝

2012 թվականին Վրաստանում 1.7 տոկոսով անկում է ապրել ծնելիության մակարդակը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2012 թվականին Վրաստանում ծնված երեխաների քանակը նվազել է 1.7 տոկոսով՝ համեմատած 2011 թվականի հետ, և կազմել է 57.031: Այս մասին են վկայում վիճակագրական տվյալները:

Նախորդ տարի Վրաստանում նորածիններից 29.801-ը հանդիսացել են տղաներ, իսկ 27.230-ը՝ աղջիկներ: Չնայած նրան, որ վերջին երկու տարում Վրաստանում անկում է ապրում ծնելիությունը՝ այդ ցուցանիշն ամեն դեպքում բավական բարձր ցուցանիշ է՝ համեմատած 2004-2007 թվականների հետ:

Գրանցված ամուսնություններում ծնվածների մասնաբաժինը 2012 թվականին աճել է 2011 թվականի հետ համեմատ՝ հասնելով 67.5 տոկոսի: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2006 թվականին՝ 45.6 տոկոս: Եթե 2011 թվականի նորածինների շրջանում առաջին երեխայի չափաբաժինը կազմել է 47.7 տոկոս, ապա 2012 թվականին այն նվազել է մինչև 46.2 տոկոսի:

2012 թվականին նորածինների շրջանում երկրորդ երեխայի չափաբաժինը 2011 թվականի 37.4 տոկոսից աճել է մինչև 38.1 տոկոսի, իսկ երրորդ և հետագա երեխաների պարագայում՝ 14.9 տոկոսից մինչև 15.6 տոկոսի: Փոփոխություններ են տեղի ունեցել նաև մայրերի տարիքի հարցում:

2011 թվականի հետ համեմատ 46.3 տոկոսից մինչև 44.2 տոկոս է նվազել մինչև 25 տարեկան մայրերի քանակը, իսկ 25-ից բարձր տարիք ունեցող մայրերի քանակը 53.7 տոկոսից աճել է 55.7 տոկոսի: Գործնականում փոփոխության չի ենթարկվել մայրերի միջին տարիքը. առաջին երեխայի դեպքում՝ 24.2 տարեկան, իսկ ընդհանուր ծնելիության դեպքում՝ 26.1 տարեկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս