Բաժիններ՝

ԱՄՆ-ում ատամնաբույժը կարող էր 7000 մարդու վարակել ՄԻԱՎ-ով ու հեպատիտ C-ով

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Օկլահոմա նահանգի ատամնաբուժական կլինիկաներից մեկում մոտ 7000 մարդ կարող էր վարակվել ՄԻԱՎ-ով և այլ վարակիչ հիվանդություններով: Այդ կլինիկայում հայտնաբերվել են սանտիարական տարրական կանոնների խախտումներ:

Տուլսա քաղաքի առողջապահական դեպարտամենտի տեսչությունը բժիշկ Սքոթ Հարինգթոնի ատամնաբուժական կլինիկայում սկսել է ստուգումներ անցկացնել այն բանից հետո, ինչ նրա հաճախորդներից մեկի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ և հեպատիտ C:

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ կլինիկայի աշխատակիցները հիվանդներին բուժելիս օգտագործել են ոչ ստերիլ գործիքներ, կրկնակի օգտագործել են սրվակները և դեղամիջոցների համար նախատեսված այլ տարաները, ինչպես նաև պրեպարատները կիրառել են առանց համապատասխան արտոնագրի:

Կլինիկայում հայտնաբերված այդ բոլոր խախտումների պատճառով նախազգուշական նամակներ են հղվել  36 տարի ատանաբույժ աշխատած Սքոթ Հարինգթոնի բոլոր հաճախորդներին (հիվանդներին), որոնց առաջարկվել է անվճար անալիզներ հանձնել ՄԻԱՎ-ի ու հեպատիտ C-ի համար: Բժշկի նկատմամբ դատական գործընթացը մեկնարկելու է ապրիլի 19-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս