Պատժամիջոցներն Իրանին չեն խանգարում ընդլայնել նավթի արտահանումը

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Իրանն ընդլայնում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների: Նախօրեին չինական գերհեղուկանավը, որն ունակ է ամբարել 2 միլիոն բարել հում նավթ, դուրս է եկել Իրանի խոշորագույն արտահանման տերմինալից:

Դա չինական այդքան խոշոր լցանավի առաջին այցն է իրանական նավահանգիստ այն բանից հետո, ինչ նախորդ տարվա հուլիսին ԵՄ-ն արգելք դրեց Իրանից բեռների ապահովագրման վրա: Այդպիսով, Չինաստանը սկսում է վերստին գնել իրանական նավթ, ընդ որում գնման ծավալը կարող է ավելի մեծ լինել:

Հայտնի է դարձել նաև այն, որ Ճապոնիան փետրվարին իրանական նավթի ներկրումը հասցրել է մինչև 321.000 բարելի: Դա 16 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա փետրվարի հետ և հանդիսանում է ամենաբարձր ցուցանիշը՝ սկսած 2012 թվականի մարտից:

Չնայած իրանական ընկերությունները ստիպված են իրենց եկամուտների 10-30 տոկոսը ծախսել պատժամիջոցների շրջանցման վրա, այնուամենայնիվ դա նրանց հնարավորություն է տալիս հաջողությամբ գոյատևել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ճնշումների պայմաններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031