Բաժիններ՝

Ադրբեջանի ազգային անվտանգության սպառնալիքներն աճել են. Էլդար Մահմուդով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովն ազգային անվտանգության մարմինների ստեղծման 94-ամյակին նվիրված երեկվա նիստում հայտարարել է, որ վերջին շրջանում հակաադրբեջանական գործունեության մեջ ներառվել են ապակառուցողական տարրեր, ինչպես նաև աճել են արտասահմանյան մի շարք շրջանակների կողմից սպառնալիքները:

Մահմուդովը, մասնավորապես, անդրադարձել է ոչ վաղ անցյալում Գլխավոր դատախազության հետ անցկացրած գործողությանը, որի ընթացքում ձերբակալվածների խմբի մոտ հայտնաբերվել էին Մոլոտովյան կոկտեյլներ՝ նախատեսված չարտոնյալ ակցիաների ժամանակ օգտագործելու համար: Մահմուդովը դա գնահատել է որպես հակաադրբեջանական շրջանակների ակտիվացման ցուցիչ:

Մահմուդովը նաև հայտնել է 7 մարդուց բաղկացած խմբի վնասազերծման համար, որը պատրաստու էր ահաբեկչություններ՝ ունենալով մեծ քանակությամբ զենք և զինամթերք: Վնասազերծվել է նաև 22 մարդուց բաղկացած խումբը, որը համագործակցում էր օտար հատուկ ծառայությունների հետ և զբաղվել է լրտեսությամբ, ահաբեկչությունների և այլ հանցագործությունների նախապատրաստմամբ:

Նախարարը հավելել է, որ «Եվրատեսիլ 2012» միջազգային երաժշտական մրցույթի պատրաստման շրջանում կանխվել են միջազգային խմբերի ահաբեկչական գործողությունները: Բաքվում և մի շարք շրջաններում անցկացված միջոցառումների արդյունքում քրեական պատասխանատվության են ներգրավել արմատական տրամադրություններ ունեցող 58 մարդու:

Մահմուդովի խոսքերով՝ 12 մարդ էլ ձերբակալվել է միջկրոնական վեճ հրահրելու և զանգվածային անկագություններ կազմակերպելու համար: Նրանք դա անելիս օգտվել են օտար երկրների նյութական ու գաղափարական աջակցությունից: Նշվում է, որ այս ամենի հետ մեկտեղ Մահմուդովը չի նշել իր ներկայացրած փաստերի հետ կապված կոնկրետ ժամկետներ ու անուններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս