Բաժիններ՝

Լևոն Արոնյանը պարտվում է և նահանջում 3-րդ հորիզոնական. Հավակնորդների մրցաշար

Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: 11-րդ տուրում Լևոնը սևերով զիջեց ռուս Պյոտր Սվիդլերին և մրցաշարային աղյուսակում նահանջեց 3-րդ հորիզոնական:

Երկրորդ տեղ բարձրացավ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, ով այս տուրում սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:

Միանձնյա առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը 11-րդ տուրում միավորը կիսեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Ոչ ոքի ավարտվեց նաև Վասիլի Իվանչուկ – Բորիս Գելֆանդ պարտիան:

11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

Կարդացեք նաև

1. Կարլսեն 7.5
2. Կրամնիկ 7.0
3. Արոնյան 6.5
4. Սվիդլեր 5.5
5. Գրիշչուկ 5.0
6. Գելֆանդ 5.0
7. Իվանչուկ 4.0
8. Ռաջաբով 3.5

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031