
«Դորիանս» խմբի «Lonely planet» երգը երրորդ հորիզոնականում է

Escrating.ru կայքն արդեն հրապարակել է «Եվրատեսիլ2013» -ի մրցութային կատարումների հնարավոր հորիզոնականները: Ըստ այդ ցուցակի, «Դորիանս» խումբն իր «Lonely planet» երգով երրորդ հորիզոնականում է: Նշենք, որ հորիզոնականները բաշխվում են ըստ համացանցում տեսահոլովակների գրանցած դիտումների քանակի: Առաջին հորիզոնականում Չեռնոգորիան է, երկրորդում՝ Դանիան: Չնայած հնարավոր վարկանշային ցուցակն արդեն կազմվել է, սակայն այն հաստատուն չէ և կարող է դիտումների քանակի ավելացման հետ մեկտեղ փոփոխվել: Նշենք, որ «Եվրատեսիլ-2013»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-18-ը: Մրցույթին մասնակցում է 39 երկիր: