
Մահացած զինծառայողի ընտանիքը կստանա ընտանեկան նպաստ

Մարդու իրավունքների պաշտպանը հաշվի առնելով մահացած զինծառայող Ժորա Մկրտչյանի ընտանիքի ծանր սոցիալական վիճակը դիմել էր Արագածոտնի մարզպետին` խնդրելով քննարկել Մկրտչյանի ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հնարավորության հարցը: Այս մասին հաղորդում է ՄԻՊ պաշտոնական կայքը:
Արագածոտնի մարզպետը, Պաշտպանի գրությանն ի պատասխան հայտնել է, որ մահացած զինծառայողի ընտանիքը 2013թ. ապրիլ ամսից կընդգրկվի ընտանեկան նպաստ համակարգում:
Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Պաշտպանը շարունակում է զինծառայող Ժորա Մկրտչյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի և դատարանի կողմից իրականացված դատաքննության վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, որի արդյունքում կներկայացնի իր գնահատականները տվյալ գործով բոլոր իրավասու մարմինների կողմից կատարած աշխատանքի և դատական ակտի վերաբերյալ` դրանից բխող համապատասխան առաջարկություններով: