Հանցավոր աշխարհում հեղինակություն վայելող Կադոն սպառնում էր առանձնակի դաժանություն ցուցաբերել, եթե գործարարը չտար 40.000 դոլար

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչությունում նախաքննություն է սկսվել հանցավոր աշխարհում հեղինակություն վայելող, Կադո մականվամբ, 38-ամյա Արկադի Պապյանի նկատմամբ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրերս Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Կադո մականվամբ Ա. Պապյանը Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ, 48-ամյա Արմեն Ստամբուլցյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ առանձնակի դաժանությամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է 40.000 ԱՄՆ դոլար:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կադոն այդ ամենը կազմակերպել է ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից, որտեղ նա պատիժ է կրում ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Նշվում է, որ Ա. Ստամբուլցյանը գործարար է, իսկ Կադոն նախկինում 4 անգամ եղել է դատապարտված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031