Բաժիններ՝

Դոլարի փոխարժեքը գերազանցեց 7 տարվա ռեկորդը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 27-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 419.75  դրամ՝ երեկվա համեմատ թանկանալով 0.19%-ով կամ 0.8 դրամով։

Դոլարի բորսայական փոխարժեքը ռեկորդային է ոչ միայն ընթացիկ տարվա, այլև՝ նախորդ 7 տարիների կտրվածքով։ Ավելի ստույգ՝ պաշտոնական փոխարժեքը ավելի բարձր եղել է 2006 թվականի հունիսին։

Ուշագրավ է նաև այն, Կենտրոնական բանկը չի էլ ցանկանում միջամտել պրոցեսին։  Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 900 հազար դոլար, այսինքն՝ ԿԲ-ն ինտերվենցիա (դոլարի առք կամ վաճառք) չի իրականացնում։ Ի դեպ, երեկ նույնպես բորսայում փոխարժեքը բարձրացել էր, իսկ բորսայում իրականացվել էր ընդամենը 700 հազար դոլարի առք և վաճառք։

Ավելացնենք նաև, որ կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այս պահին գնվում է միջինը 418 դրամով, վաճառվում՝ 421 և ավելի բարձր գնով։

Կարդացեք նաև

Առևտրային բանկերն այս պահին դոլարը գնում են միջինը 417 դրամով, վաճառում՝ 420 դրամով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031