
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական ուղղումները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական ուղղումները, որոնք առնչվում են նախագահի լիազորությունների սահմանափակմանը:
Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու օգտին է քվեարկել 147 պատգամավորից 135-ը: Ներկա դրությամբ պատագամավորական երեք աթոռ շարունակում են մնալ թափուր, քանի որ այդ երեք պատգամավորն անցել են գործադիր իշխանության: Վրաստանում միջանկյալ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ապրիլի 27-ին:
Սահմանադրական ուղղումները նախատեսում են նախագահին հատկացնել յուրաքանչյուր ժամկետում, այդ թվում նաև խորհրդարանական ընտրություններին հաջորդող վեց ամսվա ընթացքում և նախագահական ընտրություններին նախորդող վեց ամսվա ընթացքում երկրի խորհրդարանը ցրելու իրավունք, ինչն արգելված է գործող Սահմանադրությամբ:
Դրա հետ մեկտեղ նախագահը զրկվելու է երկրի կառավարությունը ցրելու իրավունքից՝ առանց խորհրդարանի հետ համաձայնեցման: Մասնավորապես, նախագահը չի կարող խորհրդարանը ցրելուց հետո նշանակել վարչապետ: