Բաժիններ՝

Սիրիացի ցանցահեններն Իսրայելի համար կանխատեսել են ցունամի և 5000 աստիճանի շոգ

NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ «Սիրիական էլեկտրոնային բանակ» կազմակերպության ցանցահենները  Twitter-ում կոտրել են BBC հեռուստաընկերության օդերևութաբանական էջը և փոխել են Իսրայելին, Լիբանանին, Սաուդյան Արաբիային ու Մերձավոր Արևելքի մյուս երկրներին առնչվող եղանկի տեսությունը: 60.000 օգտատեր ունեցող այդ էջը սկսել է մեկ ժամ շարունակ ներկայացնել քաղաքական բնույթի եղանակի տեսություն:

Մասնավորապես, Թել Ավիվի բնակիչներին խոստացել են 5000 աստիճան Կելվին (4726 աստիճան Ցելսիուս) շոգ, ինչպես նաև հյուսիսից մառախուղ, իսկ արևելքից՝ բարձր ճնշման ճակատ: Հայֆայի բնակիչներին խորհուրդ է տվել անհապաղ տարհանվել Լեհաստան՝ կապված մոտեցող ցունամիի հետ:

Լիբանում սպասվում են եղանակի քաոսային փոփոխություններ, քանի դեռ այդ երկրի կառավարությունը հեռանում է Ծիր Կաթինից: Սաուդյան Արաբիայում եղանակի տեսության վերաբերյալ կանխատեսումը բացակայում է օդերևութաբանական կայանի հետ ուղտի բախման պատճառով: Կատարի համար կանխատեսվել է երկրաշարժ:

Սիրիայի հյուսիսում ակնկալվում է ուժեղ մառախուղ. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ահաբեկիչներին հրամայել է քիմիական զենքով հարվածել բնակելի թաղամասերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս