Հրաչյա Հովակիմյանը՝ «Խոսրովի անտառ»-ի տնօրեն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում: Նախարարն արգելոցի աշխատակազմին ներկայացրել է Բնապահանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին«Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի կառավարման խորհրդի նախագահ և Հրաչյա Հովակիմյանին«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակելու մասին Բնապահանության նախարարի 2013թ. մարտի 18-ի հրամանները:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև մրցույթում 70 տոկոսանոց շեմը հաղթահարած մյուս թեկնածուները՝ Վարանցով Բարսեղյանը և Գառնիկ Շաբոյանը: Նախարարի խոսքով հետագայում բոլոր կարող ուժերի ներուժը կօգտագործվի հօգուտ արգելոցի առաջխաղացման:

Արամ Հարությունյանն արգելոցի ղեկավարությանը հանձնարարել է ամենամսյա ռեժիմով զեկուցել արգելոցում տիրող իրավիճակի մասին: Հանձնարարվել է ՙԽոսրովի անտառ՚-ի ղեկավարությանը զարգացման նոր ծրագրեր ներկայացնել քննարկման համար: Նախարարը մասնավորապես կարևորել է գիտական ուսումնասիրությունների պատշաճ մակարդակի բերելու, պահպանության խնդիրները խստացված ռեժիմով իրականացնելու հարցերը: Ինչպես նաև Արամ Հարությունյանը առաջարկել է նոր ծրագրեր մշակել արգելոցում էկոտուրիզմի զարգացման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031