
Microsoft-ը հայտարարել է Windows Phone 7.8-ի և Windows Phone 8-ի ապահովման վերջնաժամկետները

Microsoft ընկերությունը իր կայքում հրապարակել է Windows Phone 7.8 և Windows Phone 8 օպերացիոն համակարգերի ապահովման վերջնաժամկետները: Այս մասին գրում է Engadget-ը:
Ըստ այդմ՝ Windows Phone 7.8-ի վերջնաժամկետը կավարտվի 2014թ. սեպտեմբերի 9-ին, իսկ Windows Phone 8-ինը՝ հուլիսի 8-ին: Ապահովում ասելով՝ նախևառաջ պետք է հասականալ հեռախոսի անվտանգության ապահովման թարմացումները:
Microsoft-ը նշում է, որ օպերացիոն համակարգերի «կյանքի տևողությունը» 18 ամիս է: Սակայն, եթե ընկերությունը թողարկի, օրինակ, Windows Phone 8-ի թարմացված տարբերակը, ապա համակարգի «կյանքի տևողությունը» կարող է երկարել:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, այդ թարմացումները կարող են թողարկվել մինչև 2013թ.-ի վերջը: