Բաժիններ՝

Գուժը նոր տեսահոլովակ կներկայացնի

Մոտ օրերս երգիչ Գուժն իր երկրպագուների դատին կհանձնի իր առաջին անհատական տեսահոլովակը: «Երգը կոչվում է «Forever», որի երաժշտության, խոսքերի և գործիքավորման հեղինակը ես եմ: Երգը ձայնագրվել էի մոտ 2 տարի առաջ, բայց ուզում էի, որ անպայման տեսահոլովակ նկարվեր, և նոր հանդիսատեսին ներկայացնեի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գուժը:

Guj (4)

Փոփ-ռոք ոճով երգը սիրո, զգացմունքների մասին է: Տեսահոլովակի ռեժիսորն է Նադի Իսպիրյանը, օպերատորը՝ Վահե Սաֆարյանը: «Առաջին տեսահոլովակս Ջուսի հետ դուետ է եղել, որը դուրս եկավ 2012 թվականի սեպտեմբերին և կոչվում էր «Stop»: Որպես անհատական տեսահոլովակ՝ սա առաջինն է: Տեսահոլովակն իրենից ներկայացնում է փոքր ֆիլմ՝ սյուժեով և հերոսներով: Ըստ սյուժեի՝ տեսահոլովակը նկարահանվել է շատ տարբեր վայրերում»:

Guj (3)

Կարդացեք նաև

Գուժի խոսքով՝ երգն արդեն ռադիոալիքներով հնչել է և բավական մեծ արձագանք ունեցել. «Երգի մասին շատ դրական կարծիքներ եմ լսել: Կարծում եմ, որ տեսահոլովակը ևս նույն ձևով կընդունվի և կսիրվի»: Նշենք, որ հենց տեսահոլովակի դուրս գալու օրը կբացվի guzhofficial.com կայքը, որտեղ հանդիսատեսը կարող է օնլայն տեսահոլովակը դիտել:

Լուսանկարները՝ Գուժի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս